
Ճապոնիայի առաջին կին վարչապետ Սանաե Տակաիտին մտադիր է Դոնալդ Թրամփի թեկնածությունը ներկայացնել Նոբելյան խաղաղության մրցանակի համար, հայտնում են ճապոնական ԶԼՄ-ները։
Իր մտադրության մասին նա հայտնել է Թրամփի հետ բանակցությունների ընթացքում։
Կողմերը քննարկել են առևտրային, անվտանգության և ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր։ Նրանք նաև ստորագրել են շրջանակային համաձայնագիր հազվագյուտ մետաղների և կենսական նշանակություն ունեցող հանքանյութերի մատակարարման երաշխիքների վերաբերյալ։
Այս համաձայնագիրը կնքվել է Չինաստանի կողմից հազվագյուտ մետաղների արտահանման վերահսկողությունը խստացնելուց հետո։
Թրամփը գովել է Տակաիտիին «ուժեղ առաջնորդության» համար և նշել է նրա նշանակման պատմական նշանակությունը։
Թրամփի այցը Ճապոնիա տեղի է ունենում նրա Ասիա կատարած շրջագայության շրջանակում, որի գլխավոր իրադարձությունը պետք է դառնա Հարավային Կորեայում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ հանդիպումը ACEAN-ի գագաթնաժողովի շրջանակներում։




