ԿարևորՄիջազգային

Կամերունի 92-ամյա նախագահը վերընտրվել է նոր ժամկետով

Աշխարհի ամենատարեց պետության ղեկավար՝ 92-ամյա Կամերունի նախագահ Պոլ Բիան, վերընտրվել է ևս յոթ տարով՝ հավաքելով 53,66% ձայներ։

Ընտրությունների արդյունքները հրապարակել է երկրի Սահմանադրական դատարանը, գրում է BBC-ին։

Ընտրությունները կայացել են հոկտեմբերի 12-ին և անցել են համեմատաբար խաղաղ։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Բիան անցկացրել է ընդամենը մեկ հանրահավաք՝ մնացած օրերն անցկացրել է Եվրոպայում։

Նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր Մորիս Կամտոին չի թույլատրվել մասնակցել ընտրություններին, ինչը դիտվել է որպես քաղաքական քայլ։

Մյուս թեկնածուներից Իսսա Չիրոմա Բակարին, որը հավաքել է 35,2% ձայն, մեղադրել է իշխանություններին ընտրակեղծիքների մեջ։

Բիան ղեկավարում է Կամերունը 1982 թվականից, և նրա վերընտրվելը զուգորդվում է երկրում տնտեսական դժվարությունների խորացմամբ, գործազրկությամբ և սոցիալական դժգոհությամբ։

Կարդացեք նաև

Back to top button