ԿարևորՀասարակություն

Գյումրիում զանգվածային անկարգությունների համար կալանավորվել է 13 հոգի. ՔԿ

Քննչական կոմիտեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ Գյումրիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասնակիցներից 13 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հոկտեմբերի 20-ին Գյումրիի քաղաքապետարանում քննչական գործողությունների ժամանակ հրապարակում հավաքվել էին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակիցները։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում քննիչների կողմից իրականացված քննչական գործողություններին խոչընդոտելու նպատակով Գյումրու համայնքապետարանի վարչական շենքի մոտ՝ այդ թվում նաև մուտքերի մոտ ու վարչական շենքում, հավաքվել են մի խումբ անձինք, ովքեր տարաբնույթ գործողությունների իրականացմամբ միջամտել են գործի քննությանն ու հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններ են կատարել»:

Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել 19 անձի նկատմամբ։

Կարդացեք նաև

Back to top button