ԿարևորՔաղաքական

Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են. Կոբախիձե

Վրաստանը ձգտում է առավելագույնս ամրապնդել Հայաստանի եւ Ադրբեջանի հետ կապերը, Թբիլիսիում անցկացվող «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նա շեշտել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի ռազմավարական գործընկերներն են։

Համաժողովի իր ելույթում նա ընդգծել է, որ Վրաստանը հարեւան երկրների համար վստահելի գործընկեր է։

«Խաղաղությունը տարածաշրջանում տնտեսական զարգացման եւ առաջընթացի գլխավոր պայմանն է։ Վրաստանի քաղաքականությունը միտված է տարածաշրջանում խաղաղությանը, համագործակցությանը եւ գործընկերությանը»,- ասել է նա։

Իր ելույթում Կոբախիձեն շեշտել են, որ այսօր կապերը շատ ավելի նշանակություն ունեն, քան՝ ֆիզիկական ենթակառուցվածքը։

«21-րդ դարում կայուն զարգացման համար անհրաժեշտ է կապերի նոր չափումների յուրացում՝ դրանք էներգետիկ միջանցքներն են, թվային մայրուղիներն ու կապիտալի ազատ տեղաշարժը։ Հետևաբար, բնական է, որ այսօրվա համաժողովի քննարկումների հիմնական թեմաներն են՝ համաշխարհային առևտրի ապագան, Միջին միջանցքի ներուժը, էներգետիկ ինտեգրացիան և թվային վերափոխումը»,- ասել է նա։

Վրաստանի վարչապետը շեշտել է տարածաշրջանային ծրագրերի իրականացման կարեւորությունը։

Կարդացեք նաև

Back to top button