ԿարևորՄշակույթ

Ամերիկայի հայկական թանգարանում կներկայացվեն Արշիլ Գորկիի երբեք չներկայացված գործերը

Դեկտեմբերի 11-ին Ամերիկայն հայկական թանգարանում կբացվի «Արշիլ Գորկի. համայնքի ու կապերի վերաիմաստավորում» խորագրով ցուցահանդեսը` նվիրված ամերիկյան աբստրակտ էքսպրեսիոնիզմի հիմնադիրներից եւ 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկին։

Ցուցահանդեսը ներկայացնում է, թե ինչպես է Գորկին, փրկվելով Հայոց ցեղասպանությունից եւ բնակություն հաստատելով ամերիկյան Ուոթերթաունում, ձեւափոխել արդի արվեստը։

«Այս ցուցահանդեսն առաջարկում է Գորկու ժառանգությունը դիտարկել նոր անկյան տակ` ընդգծելով մարդկային խորը կապերը, որոնք ձեւավորել են նրա արվեստն ու կյանքը»,-  նշել է ցուցահանդեսի համակարգող, «Վերաիմաստավորելով Արշիլ Գորկուն» գրքի հեղինակ Քիմ Թերիոլը։

JHM բարեգործական հիմնադրամի կողմից հովանավորվող ցուցահանդեսում կներկայացվեն նկարչի 25 աշխատանքներ՝ Ուիթնիի ինստիտուտի, Յելի համալսարանի եւ Հայ առաքելական եկեղեցու Արեւելյան թեմի հավաքածուներից։ Շատ գործեր մինչեւ այժմ երբեք չեն ցուցադրվել հանրությանը, հայտնում են Ամերիկայի հայկական թանգարանից, որը գտնվում է հենց Մասաչուսեթսի Ուոթերթաուն քաղաքում։

Կարդացեք նաև

Back to top button