
Հայաստանի Հանրային Ռադիոն արժանացել է Balkan Documentary Center-ի լավագույն Ռադիո փոդքասթ անվանակարգին։
«Հայ-վրացական սահմանի տունը» խորագրով փոդքասթը Sofia Documnetal փառատոնին ներկայացրել է նախագծի հեղինակ, Հանրային Ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի Թբիլիսիի թղթակից Գիտա Էլիբեկյանը։ Փոդքասթի պրոդյուսերը «Ռադիոլուր»-ի խմբագիր, միջազգային լուրերի մեկնաբան Մառլենա Հովսեփյանն է։
Միջազգային Մեդիա դաշտի պրոֆեսիոնալ ներկայացուցիչներից կազմված ժյուրին գնահատել է «Ռադիոլուր»-ի Radio Documentary-ի արդիականությունը, բացառիկությունը՝ կարևորելով այն տարածաշրջանային սահմանազատման համատեքստում։
The Balkan Documentary Market 2025-ը, որին մասնակցել են միջազգային վավերագրական արդյունաբերության մոտ 70 մասնագետներ, համաշխարհային հեղինակավոր մեդիաընկերությունների ներկայացուցչական ժյուրին ամփոփել է Սոֆիայում։





