
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենը հոկտեմբերի 13-15-ը կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Սա նրա առաջին տարածաշրջանային այցն է՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ։
Վալտոնենը կհանդիպի երեք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Այցի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, Վրաստանում` քաղաքացիական հասարակության զարգացմանը վերաբերող հարցեր։
Նախարարը շեշտել է, որ Ֆինլանդիան աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և ժողովրդավարության ամրապնդման ջանքերին։




