
Գրականության 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է հունգարացի գրող Լասլո Կրասնախորկայիին: Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրության մեջ նշված է, որ մրցանակը շնորհվել է «համոզիչ և խորաթափանց աշխատանքի համար, որը ապոկալիպտիկ սարսափի մեջ վերահաստատում է արվեստի ուժը»:
2015 թվականին Կրասնախորկայիին արժանացել է նաև Բուքերյան միջազգային գրական մրցանակին։
Նրա հայտնի վեպերից են` «Սատանայական տանգո» (1985թ), «Դիմադրության մելանխոլիա» (1989 թ, «Պատերազմ և պատերազմ» (1999), «Սի Վան Մուն այստեղ, մեր մեջ է» (2008), «Վերջին գայլը» (2009թ):




