Հոկտեմբերի 4–5-ը մայրաքաղաքում տեղի ունեցավ «Երևան Մարաթոն 2025»-ը, որn առողջ կենսակերպի շուրջ է համախմբել թե երեխաներին, թե մեծահասակներին։
Մարաթոնի առաջին օրը՝ հոկտեմբերի 4-ին, անցկացվել է մանկական և կարճ հեռավորության վազք։


Հոկտեմբերի 5-ին կայացել է հիմնական մրցավազքը՝ 12 կմ, 21.1 կմ և 42.2 կմ, որոնց մասնակցեցին տարբեր տարիքի մարզասերներ և պրոֆեսիոնալ մարզիկներ։
«Երևան Մարաթոն»-ը դարձել է քաղաքի ամենասպասված մարզական միջոցառումներից մեկը։




