ԿարևորՏնտեսական

Հայաստանը նոր հանքավայրերի հետախուզման կարիք ունի

Պետությունը և մասնավոր հատվածը  համատեղ աշխատելու են՝ աջակցելով ,   հանքարդյունաբերության ոլորտում բարեփոխումների  իրականացմանը՝   Ծաղկաձորում ընթացող հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում  ասել է  էկոնոմիկայի նախարարը։

Գևորգ Պապոյանն ընդգծել է ոլորտի կարևորությունը, նշել, որ ոլորտին վերաբերող նախաձեռնությունները պետք է քննարկել շահագրգիռ կողմերի հետ։

«Շատ կարևոր է, որպեսզի հանքարդյունաբերությունը միայն տնտեսական օգուտներ բերի, կամ եթե բնապահպանական խնդիրներ պիտի առաջացնի, այդ բնապահպանական խնդիրները լինեն մաքսիմալ նվազագույնը»,- ասել է նախարարը։

Ըստ նրա՝ էկոնոմիկայի նախարարության ուսումնասիրության առանցքում արտադրական շղթաների երկարացումն է։ «Արտադրական շղթաներ ասելով այսօր մենք հիմնականում արդյունահանում ենք և այդ մեր արդյունահանվածը, ըստ էության, արտահանում ենք։ Մենք աշխատանք ունենք, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կամ Ամուլսարի հանքի հետ, որ, ի վերջո, մենք անցնելու ենք ավելի բարդ, ավելի երկար արտադրական շղթաների, ավելի տնտեսապես բարդ արտադրանք թողարկելու»,- ասել է նա

Պապոյանը նշել է, որ ոլորտում մի քանի խնդիր կա՝ որոշ հանքավայրերի պաշարները  15-20 տարի հետո  կարող են  ավարտվել։  Ուստի  նոր հանքավայրերի հետախուզման կարիք է նա տեսնում։

Կարդացեք նաև

Back to top button