
Երևանում Փոքր կենտրոնում սեպտեմբերի 25-ին ժամը 18:30-ի սահմաններում բարձր լարման մալուխային գծի ստորգետնյա վթար է տեղի ունեցել, հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«ՀԷՑ-ի հերթապահ խումբը 1,5-2 ժամվա ընթացքում կվերացնի վթարը»,-նշել է Պետրոսյանը:
Նա շնորհակալություն է հայտնել ՀԷՑ-ի Շահագործման շրջանների հերթապահ խմբերին՝ շուրջօրյա հերթապահության ու օպերատիվ եւ անխոնջ աշխատանքի համար:




