Հայագիտակ

«Երգեր ու վերքեր»․ Իսահակյանի բանաստեղծական ճանապարհի սկիզբը․ «Հայագիտակ»

Այս տարի նշվում է Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Դեռևս 1897 թվականին լույս տեսած նրա առաջին բանաստեղծությունների ժողովածուից՝ «Երգեր ու վերքեր»-ից շատ առաջ, բանաստեղծն արդեն տպագրվում էր Թիֆլիսում և մեծ ճանաչում ուներ։

Ինչպես պատմում է բանասիրական գիտությունների թեկնածու Մայա Գրիգորյանը, «Երգեր ու վերքեր» ժողովածուն ունեցավ շռնդալից հաջողություն։ Իսահակյանի մուտքը մեծ գրականություն ողջունեցին Ղազարոս Աղայանը, Դերենիկ Դեմիրճյանը և ժամանակի այլ նշանավոր գրողներ։

«Երգեր ու վերքեր»-ի բանաստեղծություններն այնքան պարզ, հասկանալի և ժողովրդի հոգուն մոտ լեզվով էին գրված, որ շատ արագ երգի վերածվեցին և կատարվում են մինչև օրս։

Կարդացեք նաև

Back to top button