Հայագիտակ

Ղևոնդ Ալիշանն ապրեց Սուրբ Ղազարում, բայց նրա հոգին Հայաստանում էր. «Հայագիտակ»

Իր ողջ կյանքի ընթացքում Ղևոնդ Ալիշանը՝ գտնվելով Վենետիկի Մխիթարյան միաբանության Սուրբ Ղազար կղզում, երբեք չեղավ Հայաստանում։ Սակայն, նրա ամբողջ ուշադրությունը, ուսումնասիրությունների և ստեղծագործությունների առանցքը Հայաստանն էր։

Նա իր ամբողջ հոգով պաշտում էր «Հայոց աշխարհիկը»՝ Հայաստանի բնությունը, պատմությունը և մշակույթը։ Ալիշանը կարծում էր, որ նոր սերնդին պետք է դաստիարակել հայրենասիրության ոգով, իսկ դրա համար առաջնայինը հայրենաճանաչ լինելն է։

Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Սիրանուշ Փարսադանյանը նշում է, որ առանց չափազանցության, Ալիշանի թողած հսկայական գիտական և գեղարվեստական ժառանգությունն ամբողջությամբ նվիրված է Հայաստանին և նրա բնաշխարհին։

«Այրարատ», «Սիսական», «Շիրակ», «Հայբուսակ» և «Հայապատում» ուսումնասիրություններն այսօր էլ չեն կորցրել իրենց գիտական ու մշակութային արժեքը։

Կարդացեք նաև

Back to top button