
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը քաղաքավարական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի և ԵՄ դեսպան Յովիտա Նելյուփշենեի հետ, հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Հնդկաստանի դեսպանի հետ անդրադարձ է եղել ՀՀ-Հնդկաստան հարաբերություններին և երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին։
Յովիտա Նելյուփշենեի հետ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագրին։




