
Թրամփի անվան ուղին պետք է գործի 5 սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ փոխադարձության սկզբունքի, այսօր ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք դրանով Ադրբեջանը կարող է զենք տեղափոխել։
«Մենք ունենք սկզբունքներ, մենք մեզ հարց պիտի տանք` մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը եւ զորքը անցնի Նախիջեւանով… Մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին, մենք չենք խոսում մեր մասին, երբ որ մենք կորոշենք, որ մենք ուզում ենք, որ Նախիջեւանի տարածքով դեպի Մեղրի եւ հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք»,- ասել է վարչապետը։




