ԿարևորՀասարակություն

Բուրգի վերեւում հետիոտն է. Ավինյան

Սեպտեմբերի սկզբում երթևեկության խցանումների թիվը մոտավորապես 18 %–ով ավելի նվազ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա սա շատ կարևոր արձանագրում է համարում։ «Ավտոբուսային գծերը ավելացել են, ավտոբուսները ավելացել են, երթևեկության փոփոխություններ ենք իրականացրել, դպրոցների ժամն ենք 15 րոպե առաջ բերել, և սա տվել է մի իրավիճակ Երևան քաղաքում, որ սեպտեմբերի սկզբին մենք 18 %- ով կարողացել ենք ավելի նվազ խցանումներ ունենալ քաղաքում»,- ասել է նա։

Ավինյանը նշել է, որ այս աշխատանքը շարունակական պիտի լինի. որքան քաղաքում ավտոմեքենաներն ավելանան, այնքան դրանց նկատմամբ սահմանափակումները կմեծանան։

«Հիմա մեր հանրային տրանսպորտում հիմնական ուշացումների պատճառը ոչ թե ավտոբուսների քանակն է փողոցներում, այլ խցանումները։ … Քաղաքապետարանը պիտի շարունակի ավելացնել ավտոբուսային նոր գծեր, պետք է հանրային տրանսպորտին առավելություն տա։ Բուրգի վերևում հետիոտն է, ամենամեծ հարմարավետությունը պետք է ստեղծենք հետիոտնի համար»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Կարդացեք նաև

Back to top button