
Աշխարհի առաջնության եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը պարտվել է կիսաեզրափակիչում եւ կպայքարի աշխարհի առաջնության 4-րդ բրոնզե մեդալի համար:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող առաջնությունում Հարությունյանը 57 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցել է Կորեայի Ժողովորդական Դեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոնգսոնգ Հանի հետ և պարտվել 1։4 հաշվով:




