ԿարևորՀասարակություն

Մեկնարկել են Կասկադի վերին` անավարտ մնացած հատվածի հիմքերի ապամոնտաժման աշխատանքները

Մեկնարկել են Կասկադի վերին` անավարտ մնացած հատվածի հիմքերի ապամոնտաժման աշխատանքները: Ըստ նախնական տեղեկությունների` բուն շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա երկրորդ կեսին:

«Ակտիվ քաղաքացի» հարթակում անցկացված քվեարկության արդյունքներով հաղթող էր ճանաչվել «Կասկադ մշակութային հանգույց» նախագիծը, որի հեղինակը ֆրանսիացի հայտնի ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտն է:

Ծրագիրը նախատեսում է «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցում՝ ապահովելով մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը Հաղթանակի 50-ամյակի հուշարձանի հետ:

Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

Կարդացեք նաև

Back to top button