ԿարևորՔաղաքական

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը

Սեպտեմբերի 9-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Մերիդիան միջազգային կենտրոնի կողմից նորանշանակ դեսպանների համար կազմակերպված ընդունելությանը, հայտնում են ԱՄՆ–ում ՀՀ դեսպանությունից:

«Մերիդիան հաուսում կազմակերպված միջոցառումը հարթակ հանդիսացավ՝ Վաշինգտոնի դիվանագիտական ​​և քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար համայնքի հետ շփումների համար։

Մերիդիան հաուսը միջազգային անկուսակցական կենտրոն է, որն իր գործունեությամբ նպաստում է դիվանագիտության ամրապնդմանը և միջազգային փոխգործակցության խթանմանը»,– ասված է հողորդագրությունում:

Կարդացեք նաև

Back to top button