
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում առաջացած հրդեհի փաստով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում վարչական վարույթ էր հարուցվելու, ինչի մասին տեղեկացվել էր սեպտեմբերի 1-ին։
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Տեսչական մարմնի աշխատակիցները հրդեհված տարածքում իրականացրել են զննություն՝ կիրառելով ժամանակակից չափագրման անօդաչու համակարգեր։
Պարզվել է, որ հրդեհի հետևանքով Վայք համայնքի Սարավան բնակավայրի վարչական տարածքում Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի հարակից հատվածում այրվել է 823817քմ (82,3 հա)մակերեսով տարածք։
Տեղանքի զննությամբ հայտնաբերվել և արձանագրվել է այրված ալոճենի, խնձորենի, տանձենի տեսակների ընդհանուր 58 ծառ։
Հրդեհի հետևանքով բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 1.816.500դր.։
Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե։




