
Աֆղանստանում գրանցված հուժկու երկրաշարժը խլել է ավելի քան 800 մարդու կյանք։ Վիրավորվել է 2800 մարդ, Reuters-ի փոխանցմամբ հայտնել են իշխանությունները։
6 մագնիտուդով երկրաշարժերը գրանցվել են Կունարի և Նանգարհարի նահանգներում, որտեղ բազմաթիվ տներ են ավերվել։ Որոնողական աշխատանքները շարունակվում են փլատակներում մնացածներին գտնելու համար։




