ԿարևորՀասարակություն

Ուսանողական հաքաթոնում հաղթել են Հայ-ռուսական եւ Վանաձորի պետական համալսարանների թիմերը

Ծաղկաձորում ավարտվել է  Ուսանողական հաքաթոնը։ Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ամփոփվել է մրցույթի արդյունքները. լավագույն լուծումներ առաջարկած  3  թիմեր պարգևատրվել են:

Առաջին մրցանակին է արժանացել Հայ-ռուսական համալսարանի «GDS» թիմը՝ ստանալով 2.5 մլն դրամ, երկրորդ մրցանակին` հայ-ռուսական համալսարանի «Mayk Talk» թիմը, իսկ երրորդին՝ Վանաձորի պետական համալսարանի «VanLogic» թիմը, որոնք համապատասխանաբար ստացել են 1.5 և 1 մլն ՀՀ դրամ:

Հաղթող թիմերը 24 թիմերի մրցապայքարում ներկայացրել են լավագույն լուծումներ երեք ուղղություններով՝ տարերային աղետների կանխատեսման և կառավարման տեխնոլոգիաներ, պատկերների թվային մշակում և խելացի տեխնոլոգիական լուծումներ քաղաքաշինության մեջ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, շնորհավորելով մասնակիցներին,  նշել է, որ ԲՏԱ նախարարությունը շատ է կարևորում Հաքաթոնի անցկացումը, քանի որ այն հնարավորություն է տալիս համալսարանից ստացած տեսական գիտելիքն ամրացնել պրակտիկ աշխատանքի միջոցով։

«Այս երեք օրերի ընթացքում դուք  ձեր գաղափարները վերածեցիք իրական նախագծերի։ Վստահ եմ՝ սա ձեր մասնագիտական զարգացման սկիզբն է։ Մրցակցությունն ապագայում ավելի է ուժեղանալու, և նախարարությունը շարունակելու է ստեղծել հարթակներ, որտեղ դուք կկարողանաք կիրառել ձեր գիտելիքներն ու կարողությունները»,- նշել է նա։

Կարդացեք նաև

Back to top button