ԿարևորՄշակույթ

Հայ երաժիշտները «Մեչավնիկ» էթնո-գյուղում կմասնակցեն ՝ Kustendorf Classic-ին

Սեպտեմբերի 4-ից 6-ը սերբ աշխարհահռչակ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Մեչավնիկ» էթնո-գյուղում տեղի կունենա միջազգային դասական երաժշտության փառատոնի՝ Kustendorf Classic-ի հերթական թողարկումը, որն ամեն տարի միավորում է երիտասարդ երաժիշտների և արդեն ճանաչված վարպետների ամբողջ աշխարհից։

Էմիր Կուստուրիցայի վաղեմի բարեկամի ու գործընկերոջ՝ ջութակահար և պրոդյուսեր, Almazian Productions-ի հիմնադիր Խաչատուր Ալմազյանի առաջարկությամբ և աջակցությամբ փառատոնի ընթացքում հանդես կգան Հայաստանը ներկայացնող հրավիրված արվեստագետներ։

Փառատոնի հատուկ հյուրը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն է։ Նա կանցկացնի բաց դասախոսություն փառատոնի մասնակիցների համար։

«Մեչավնիկ»-ի բեմում կներկայանա նաև Եվա Գևորգյանը՝ երիտասարդ, բայց հայտնի դաշնակահարուհի, որը կներկայացնի Պյոտր Չայկովսկու Թիվ մեկ դաշնամուրային կոնցերտը։

Էմիր Կուստուրիցայի փառատոները հայտնի են իրենց յուրահատուկ մթնոլորտով և համաշխարհային մասշտաբի անուններ միավորելու ունակությամբ։

Տարբեր տարիներին փառատոնի հյուրերը եղել են Մոնիկա Բելուչչին, Ջոնի Դեփը, Սալմա Հայեկը, Ջիմ Ջարմուշը, Վալերի Գերգիևը, Յուրի Բաշմետը, Դենիս Մացուևը և շատ ուրիշներ։

Այս տարվա սպասվող հյուրերի թվում է մեցցո-սոպրանո Վասիլիսա Բերժանսկայան, որ համարվում է ժամանակակից օպերային բեմի ամենափայլուն աստղերից մեկը։

Կարդացեք նաև

Back to top button