ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ խաղաղ կարգավորման հիմնական մանրամասները՝ ներառյալ անվտանգության երաշխիքները և տարածքային հարցերը, կարող են համաձայնեցվել մինչև Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։
Fox News–ին տված հարցազրույցում նա ասել է, որ եթե գործընթացը գնա «բյուրոկրատական ճանապարհով», ապա հենց այդպիսի սցենար էլ կիրականացվի։
Սա, ըստ էության, մոտ է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ասածին։ Նա նախօրեին նշել էր, որ բարձր մակարդակի հանդիպումները պետք է մանրակրկիտ պատրաստվեն բոլոր մակարդակներով։
Օգոստոսի 18-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հանդիպել էր Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպական երկրների ղեկավարների հետ, իսկ հետո հեռախոսազրույց ունեցել Վլադիմիր Պուտինի հետ։
Դրանից հետո խոսվում էր Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին։




