
Միացյալ Նահանգները անտեսել է միջազգային իրավունքը՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ընդլայնված կազմով բանակցությունների ժամանակ։
«ԱՄՆ-ն, խախտելով բոլոր միջազգային նորմերը, հարձակվել է Իրանի միջուկային օբյեկտների վրա։ Նրանք ոտնահարել են միջազգային իրավունքը և համընդհանուր ճանաչված բոլոր նորմերը։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երբեք պատերազմ չի սկսել որևէ երկրի դեմ։ Բայց երբ մենք դարձանք հարձակումների թիրախ, ստիպված էինք պատասխանել։ Մենք հասկանում ենք, որ Արևմուտքը ցանկանում է գերիշխել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Այս հարձակումները ուղղված էին ոչ միայն Իրանի, այլև աշխարհի բոլոր անկախ երկրների դեմ», — ասել է Փեզեշքիանը։
Հունիսի 13-ի գիշերը Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Մեկ օր անց Իսլամական Հանրապետությունը պատասխան հարձակում իրականացրեց։ Միացյալ Նահանգները հակամարտության մեջ մտավ հակամարտության սրացումից ինն օր անց՝ հարվածելով Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում գտնվող իրանական միջուկային օբյեկտներին։
Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարձակվեց Մերձավոր Արևելքի ամենամեծ՝ Կատարի Ալ Ուդեյդի ամերիկյան ավիաբազայի վրա։ Դրանից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել զինադադարի շուրջ, որն ուժի մեջ է մտել հունիսի 24-ին։




