
Չինաստանի Չանդու քաղաքում անցկացվող «Աշխարհի խաղերի» սամբոյի 98 կգ քաշային կարգում Արման Ավանեսյանը դարձել էր հաղթող և արժանացել ոսկե մեդալի։
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից հայտնում են, որ Արմանը ճանաչվել է նաև Խաղերի լավագույն սամբիստ։
«Մրցանակը՝ ժամացույց, մեր մարզիկին հանձնեց Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը»,- նշվում է հաղորդագրության մեջ:





