ԿարևորՄիջազգային

Զելենսկին օգոստոսի 18-ին Վաշինգտոնում կհանդիպի Թրամփի հետ

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախատեսում է երկուշաբթի՝ օգոստոսի 18-ին, Վաշինգտոնում հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Նախատեսում եմ երկուշաբթի օրը Վաշինգտոնում նախագահ Թրամփի հետ քննարկել հակամարտության ավարտի բոլոր մանրամասները։ Շնորհակալ եմ հրավերի համար», — գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցից հետո։

Զելենսկին հավելել է, որ զրույցը տևել է մեկուկես ժամ և բովանդակալից է եղել։ Նրա խոսքով՝ Թրամփը ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների հիմնական կետերը։

«Մենք ընդունում ենք Ուկրաինայի, Ամերիկայի և Ռուսաստանի միջև եռակողմ հանդիպման վերաբերյալ Թրամփի առաջարկը։ Ուկրաինան ընդգծում է, որ հիմնական հարցերը կարող են քննարկվել առաջնորդների մակարդակով, և եռակողմ ձևաչափը հարմար է դրա համար», — ասել է Զելենսկին։

Նա նաև նշել է «Եվրոպայի ներգրավվածության կարևորությունը բոլոր փուլերում՝ Ամերիկայի հետ համատեղ հուսալի անվտանգության համար»։

Կարդացեք նաև

Back to top button