
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել գլխավոր ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգուր Օզելի դեմ՝ մեղադրելով նրան իրեն վիրավորելու մեջ եւ պահանջել 1 միլիոն լիրա (24,5 հազար դոլար) բարոյական վնասի փոխհատուցում, հայտնել է նախագահի փաստաբան Հուսեյն Այդինը:
«ԺՀԿ նախագահ Օզգյուր Օզելի կողմից մեր նախագահի դեմ օգոստոսի 13-ին արված անտեղի հայտարարությունների և անհիմն մեղադրանքների պատճառով Անկարայի քաղաքացիական առաջին ատյանի դատարան է ներկայացվել 1 միլիոն թուրքական լիրայի չափով բարոյական վնասի փոխհատուցման հայց: Բացի այդ, Անկարայի գլխավոր դատախազություն բողոք է ներկայացվել նախագահին վիրավորելու հանցագործության համար», — գրել է փաստաբանը X-ում:
Օգոստոսի 13-ին Ստամբուլում կայացած հանրահավաքում ելույթ ունենալով՝ Օզելը, մասնավորապես, մեղադրել է Էրդողանին այս տարվա մարտին ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության համար:
Էրդողանը նախկինում մի քանի անգամ դատական հայցեր է ներկայացրել ԺՀԿ առաջնորդի դեմ: Նախագահին վիրավորելը Թուրքիայում քրեական հանցագործություն է:




