ԿարևորՀասարակություն

/Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհին կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։

Հ-82 /Հ-37/-Վարագավան-Տավուշ-/Հ-36/ ճանապարհի կմ5+600+կմ19+020 հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։

Նորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 13.4կմ է։ Այս պահին տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։

Միջին նորոգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո նորոգվող ճանապարհը կգծանշվի, կհարթեցվեն կողնակները, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։

Կարդացեք նաև

Back to top button