ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացող արցախցիների թիվն ավելացել է

Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները  ՀՀ քաղաքացիություն ստանում են արագացված կարգով՝ «Ռադիոլուրին» ասել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի ու քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։

Նրա խոսքով՝ հունիսից ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը կտրուկ աճել է․ եթե նախորդ ամիսներին դիմումների թիվն օրվա կտրվածքով 50-70 էր, ապա այժմ արդեն 150 է։ 

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետը դիմումների աճը բացատրել է բնակապահովման ծրագրի նկատմամբ հետաքրքրության մեծացմամբ։ Նա տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի հերթագրման համակարգ։ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է ավելի քան 13 հազար արցախցի, նրանցից 10 հազարն արդեն քաղաքացիություն է ստացել։

Կարդացեք նաև

Back to top button