Մտքի ուժը

Հայաստանյան դեղաբույսերի չբացահատյված ներուժը․ գիտնականները շարունակում են հետազոտությունները․ «Մտքի ուժը»

«Կենսաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի լաբորատորիայում բույսերի կենսաբանական ակտիվության ուսումնասիրությամբ վաղուց են զբաղվում։ Նրանց դիտակետում են ոչ միայն բնության մեջ աճող, այլ նաև արհեստական՝ in vitro պայմաններում աճեցված բույսերը։

Հիմնականում ուսումնասիրում են էթնոբժշկական նշանակության բուսատեսակներ: Բույսերը վաղուց են լայն կիրառություն ունեցել՝ ասում է զրուցակիցս ու հիշեցնում կոսմետիկ միջոցների, սննդի մեջ դրանց կիրառության մասին։ Հետազոտության համար այնպիսի բույսեր են ընտրում, որոնց աճեցումը մեծ ծախսեր չի պահանջում։ Լաբորատորիայում հետազոտում են մեզ հայտնի ու անհայտ բուսատեսակներ:

Սիլվարդ Թադևոսյանը ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության ու կենսատեխնոլոգիայի ամբիոնի ասպիրանտ է, աշխատում է կենսաբանություն գիտահետազոտական ինստիտուտում: Սիրում է բույսերի հետ աշխատել։

Սոնա Սարգսյանը դեռ ուսանող է, բայց ակտիվորեն ներգրավված է գիտահետազոտական աշխատանքներում։ Եռամյա ծրագրի ֆինանսավորումը ԿԳՄՍՆ բարձրագույն գիտության ու կրթության կոմիտեինն է։ Բայց այս ժամկետը հետազոտություններն ամբողջությամբ ավարտելու համար բավարար չէ։     

Երիտասարդ գիտնականն արձանագրում է՝ սարք-սարքավորումների մեծ մասը նորացված է, դրանք ամենակարևորներից են՝ գիտական հետազոտություններն ավարտին հասցնելու համար։ Ալվարդ Մինասյանը կարևորում է բոլոր սարքերը: Ուսանողները միայն մայր բուհի լաբորատորիաներում գիտական փորձեր անելով չեն սահմանափակվում։ Նրանց օգնում են արտերկրի տարբեր լաբորատորիաներում անցկացվող վերապատրաստումները։

Երիտասարդ գիտնականներն արձանագրում են՝ ժամանակակից աշխարհի ամենատարածված  խնդիրներից մեկը հակաբիոտիկների անհարկի կիրառումն է։ Սա տարածված խնդիր է նաև  Հայաստանի համար: Բույսերի հետաքրքիր հատկություններն ամբողջությամբ բացահայտված չեն։ Դրանց հետ աշխատելը հեշտ է, հետաքրքիր։ Երիտասարդների ակնկալիքներն ինչպես այս, այնպես էլ մյուս գիտական հետազոտություններից մեծ են։

Կարդացեք նաև

Back to top button