ԿարևորՄիջազգային

Երկկո՞ղմ, թե՞ եռակողմ հանդիպում

Շաբաթ օրը մի շարք ամերիկյան լրատվամիջոցներ Սպիտակ տան իրենց աղբյուրներին հղում անելով, հայտնել են որ Թրամփի վարչակազմը չի բացառել Զելենսկուն օգոստոսի 15-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը հրավիրելու հնարավորությունը։

Կիրակի երեկոյան Սպիտակ տան աղբյուրները Washington Post-ին և Reuters-ին հայտնել են, որ չնայած Թրամփը պատրաստ է Պուտինի և Զելենսկու հետ եռակողմ հանդիպման համար, մոտ ապագայում նախատեսվում է միայն Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումը։

Թրամփի և Պուտինի հանդիպման մասին, որը, հակառակ սպասումների, տեղի կունենա ԱՄՆ տարածքում՝ Ալյասկա նահանգում, ԱՄՆ նախագահը հայտարարել է իր սոցիալական ցանցում շաբաթ երեկոյան։

Ալյասկայի ընտրությունը, տարածք, որը ժամանակին պատկանել է Ռուսական կայսրությանը, շատերին զարմացրել է։

«Ռուսաստանը և Միացյալ Նահանգները մտերիմ հարևաններ են, սահմանակից միմյանց։ Եվ թվում է, թե լիովին տրամաբանական է, որ մեր պատվիրակությունը պարզապես թռչի Բերինգի նեղուցով, և երկու երկրների ղեկավարների այդքան կարևոր ու սպասված գագաթնաժողովը տեղի ունենա Ալյասկայում», — հանդիպման վայրի ընտրության մասին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Կարդացեք նաև

Back to top button