ԿարևորՀասարակություն

ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման

Հակակոռուպցիոն դատարանը դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին դատապարտել է 1 տարի 6 ամիս ազատազրկման։

Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ: Քրեական գործը հարուցվել էր Ազգային անվտանգության ծառայության ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիոնյանի հաղորդման հիման վրա։

Ըստ հաղորդման՝ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին է դիմել «ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխելու համար՝ միջամտելով դատավորի արդարադատություն իրականացնելուն։ Աբգարյանը մեղադրվում էր Ալավերդու բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու մեջ։

Ռուբեն Վարդազարյանն իր մեղքը չի ընդունել, պնդել է, որ հաղորդումը ներկայացվել է ենթադրյալ դեպքից մոտ երկու տարի անց։ Ըստ նրա՝ այս քրգործի նպատակն իրեն ԲԴԽ նախագահի պաշտոնից հեռացնելն էր:

Կարդացեք նաև

Back to top button