
Կապանի համայնքապետարանից հայտնում են, որ ավարտվել են Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի շենքի բարեկարգման աշխատանքները, որոնք իրականացվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջոցներով։

Ծրագրի շրջանակում բարելավվել է մարզադպրոցի շենքի արտաքին հատվածը․այն ամբողջությամբ թարմացվել, գեղեցիկ ու ժամանակակից տեսք է ստացել՝ շնորհիվ դիզայներական լուծումների։
Վերանորոգվել է նաև մարզադպրոցի դահլիճի հատակը, որն ամբողջությամբ փոխարինվել է վինիլային ծածկույթով, ինչի արդյունքում ստեղծվել են ավելի հարմարավետ և անվտանգ պայմաններ սաների մարզումների համար։




