Հաջորդ տարվա երկրորդ կեսին Հայաստանում կտպագրվեն առաջին բիոմետրիկ անձնագրերը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցի ժամանակ գործընթացի վերաբերյալ մանրամասներ է հայտնել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Բիոմետրիկ անձնագրերի ներդրմանը զուգահեռ շարունակվում են բանակցությունները ԵՄ վիզաների ազատականացման շուրջ։ Փաստաթղթի ներկայացման ժամկետներ կան՝ այս տարվա աշունը։ Բայց հիմա էլ ծառայության գրասենյակները ծանրաբեռնված են։ Նույնականացման քարտերի համար դիմումների օրական քանակը նվազել է մոտ 40 տոկոսով, փոխարենն ավելացել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները։




