Սուրճ ու սեր առավոտից

«Միայնակ սրտերի օր» և ջազի նոր շունչը․ «Սուրճ ու սեր առավոտից»

Սկսիր օրը լավ տրամադրությամբ և հետաքրքիր թեմաներով։

Այսօր՝ Օգոստոսի 7-ին, հաղորդավարներ Լուսինե Մուրադյանը և Վեգա Անդրեասյանը կհյուրընկալեն՝ Զառա Տոնիկյանին և Սամվել Ալեքսանյանին՝ ամուրիների օրվա մասին զրույցի համար։ Ոչ պաշտոնական, բայց բոլորի սրտին մոտ տոն՝ «Միայնակ սրտերի օր»։

Հաղորդման երկրորդ հատվածում՝ հյուր է լինելու երգիչ, ռեժիսոր Արման Աղաջանյանը, միասին կբացահայտենք՝ «Ջազը վերադառնում է՝ Էլվինա Մակարյանի ձայնով»։ Առաջին անգամ կհնչի լեգենդար երգչուհու երբևէ չթողարկված ջազային ալբոմը։

Իհարկե, նաև՝

  • Օրվա լրահոս,
  • Եղանակի կանխատեսում,
  • Քաղաքի խցանումներ վիճակ,
  • Տարադրամի փոխարժեքներ,
  • «Զվարթնոց»-ի չվացուցակ,
  • Լավ երաժշտություն,
  • Կապ մեր ռադիոլսողների հետ։

Կարդացեք նաև

Back to top button