ԿարևորՀասարակություն

Կառավարությունը «Վիվա Արմենիա»-ում իր բաժնետոմսերը վաճառելու գործընթաց է սկսում

Հայաստանի կառավարությունը կվաճառի «Վիվա Արմենիա»-ում ունեցած 20 տոկոս բաժնետոմսերը։ Համապատասխան որոշումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության օգոստոսի 7-ի նիստում։

Հարցը կառավարության նիստի չզեկուցվող հարցերի օրակարգում էր։

Նախագծի համաձայն՝ Վաճառողը (ՀՀ կառավարությունը) տրամադրում է վաճառքի օպցիոն՝ 110,000 հասարակ բաժնետոմսերի նկատմամբ։ Վաճառքի օպցիոնի իրացման դեպքում, Գնորդը (Վիվա Արմենիա) պետք է վճարի 50 միլիոն ԱՄՆ դոլար՝ 90 օրվա ընթացքում։ Այս գործընթացը կիրականացվի ՀՀ օրենքների կարգավորումներով, և այն նպատակ ունի հավասարակշռել պետական գույքի արդյունավետ կառավարման և մասնավորեցման գործընթացները։

Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից և անհրաժեշտ է համարում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում փոփոխություններ չկատարման անհրաժեշտություն։ Այս նախաձեռնությունը համահունչ է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրին և ընդհանուր ռազմավարական նպատակներին։

2024 թվականի փետրվարին «Վիվա Արմենիա»-ն իր բաժնետոմսերի 20 տոկոսը նվիրաբերել էր ՀՀ կառավարությանը։

Կարդացեք նաև

Back to top button