
Գործողությունների ծրագրի նախագիծը պատրաստ է և առաջիկայում կհրապարակվի ՝ «Ռադիոլուր»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԵՄ հետ վիզաների ազատականացման բանակցություններին, հայտնել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
Նրա խոսքով, սա այն նախնական փաստաթուղթն է, որն այս փուլում շրջանառվում է Եվրոպական միության անդամ պետությունների միջև, ամբողջացվում են կարծիքներ։ Դրանց հիման վրա փաստաթուղթը կլրամշակվի, այնուհետև գուցե 2-րդ փուլով շրջանառության մեջ դրվի։ Մինչև հոկտեմբեր Հայաստանին արդեն կներկայացվի որպես վիզաների ազատականացմանն ուղղված վերջնական փաստաթուղթ։
Նելլի Դավթյանը հիշեցրել է, որ այն կհրապարակվի նաև հայերենով։ Ընդգծել է՝ դա բանակցելի չի լինի, այսինքն՝ լինելու է փաստաթուղթ, որով ամրագրված կետերն ուղղակի պետք է իրականացնի Հայաստանի Հանրապետությունը։
«Ռադիոլուր»-ի զրուցակիցը ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանն է։




