
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից հայտնում են, որ օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսին կանխատեսվում է նորմայից բարձր 2-3 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմայից պակաս։
«Մեզ սպասվում է բավականին շոգ և սակավատեղում օգոստոս»,-ասված է հաղորդագրության մեջ։




