
Հնդկաստանի պետական նավթավերամշակման գործարանները Ռուսաստանից նավթամթերքներ դադարել են գնել ոչ միայն ԱՄՆ նախագահի նախազգուշացման, այլ նաև ռուսական նավթի զեղչերի կրճատման պատճառով, պնդում են Reuters-ի զրուցակիցները։
Հնդկաստանը ծովային ճանապարհով մատակարարվող ռուսական հում նավթի ամենամեծ գնորդն է, սակայն վերջին շաբաթվա ընթացքում երկրի չորս պետական նավթավերամշակման գործարանները «հետաքրքրություն չեն ցուցաբերել ռուսական հում նավթի նկատմամբ»։
Ռուսականը փոխարինվել է Աբու Դաբիից և Արևմտյան Աֆրիկայից մատակարարված նավթով։
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ օգոստոսի 1-ից Հնդկաստանի նկատմամբ կսահմանվեն 25 տոկոս մաքսատուրքեր՝ Ռուսաստանից զենք և էներգակիրներ գնելու պատճառով։
Նա նաև խոստացել էր սահմանել «կոշտ և տհաճ ոչ մաքսային առևտրային արգելքներ»։




