Հայագիտակ

Կրթված հայուհիների դերը 19-րդ դարի ազգային զարթոնքին․ «Հայագիտակ»

19-րդ դարի երկրորդ կեսից ի վեր հայ հասարակության մեջ մեծ թափ ստացավ աղջիկների կրթությունը: Հարուստ ընտանիքներում աղջիկները փայլուն կրթություն էին ստանում՝ շնորհիվ ժամանակի լավագույն մտավորականների, որոնք ուսուցանում էին նրանց: Այս ուսուցիչները համոզված էին, որ կրթված մայրը կարող է դաստիարակել կիրթ երեխաներ, և որ կիրթ հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է բացել դպրոցներ ու որբանոցներ, որտեղ երեխաները կսովորեն մասնագիտություն և կվաստակեն իրենց հանապազօրյա հացը։

Այս ուսյալ և կրթված կանայք դարձան բարեգործական շարժման առաջամարտիկները: Նրանք հիմնում էին կազմակերպություններ, գիշերօթիկներ, մանկապարտեզներ և դպրոցներ՝ առաջնահերթություն տալով հայրենասիրության քարոզին և հայոց լեզվի ու գրականության հանդեպ պաշտամունքային սեր սերմանելուն:

Հայրենասեր հայուհիները ջանք չէին խնայում՝ դրամ հայթայթելու և կարիքավորներին օգնելու համար: Նրանք կազմակերպում էին համերգներ, ճաշկերույթներ և ցուցահանդեսներ, որոնցից ստացված ամբողջ հասույթը գրանցվում և օգտագործվում էր իր նպատակին:

Ինչպես նշում է բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Հարությունյանը, սա երկար տարիների աշխատանքի արդյունքն էր այն գիտնականների սերունդը, որոնք դրեցին ազգային զարթոնքի հիմքը և հետագայում նաև Առաջին Հանրապետության հիմքերը:

Կարդացեք նաև

Back to top button