Մասնագիտություն

Բնության օրենքներից մինչև տեխնոլոգիաներ՝ ֆիզիկայի նշանակությունը․ «Մասնագիտություն»

Եթե հետաքրքրասեր եք, ցանկանում եք ընտրել բացահայտումներով լի մասնագիտություն, ունեք հետաքրքրություն ֆիզիկական գիտությունների հանդեպ և բազմաթիվ «ինչու»-ների պատասխանները փնտրում եք գիտության անսահմանության մեջ, ապա այս մասնագիտությունը նախատեսված է ձեզ համար։ Չնայած վերջին ժամանակներում այն համարվում է ոչ շատ «մոդայիկ», այնուամենայնիվ ոլորտի աննախադեպ նվաճումներն ու ձեռքբերումները բոլոր բնագավառներում հսկայական են և դարեր շարունակ օգնել են մարդուն բնությունից ստանալու այն, ինչ անհրաժեշտ է նրա կյանքի որակը բարձրացնելու և բարեկեցիկ ապրելու համար։

Ֆիզիկա՝ գիտության զարմանահրաշ բնագավառ, որն ուսումնասիրում է տիեզերքում գործող հիմնական ուժերն ու օրենքները, բնության երևույթները, մեզ շրջապատող աշխարհը։ Աշխարհի հնագույն մասնագիտություններից մեկն է, որի գլխավոր խնդիրն է ճանաչել բնության օրենքները, տարբեր նյութերի հատկությունները և օգտագործել դրանք մարդկանց օգտին։ Տիրապետելով ֆիզիկայի հիմնական գաղափարներին և օրենքներին, ծանոթանալով նրա կիրառություններին՝ դուք կկարողանաք հետագայում աշխատել գիտության, տեխնիկայի և տեխնոլոգիաների բնագավառներում, որոնց հիմքում հենց ֆիզիկան է։

Ֆիզիկան մեծ հեղաշրջում է առաջացրել մարդկային կենսագործունեության տարբեր ոլորտներում։ Դա չափազանց հետաքրքիր, գրավիչ, ապագայի մեծ հեռանկար ունեցող և խիստ արդիական մասնագիտություն է, որի նշանակությունն անգնահատելի է։

«Մասնագիտություն» հաղորդման հյուրն է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ներկարարյանը։

Կարդացեք նաև

Back to top button