Նյու Յորքի քաղաքապետը և ոստիկանությունը հաստատել են, որ Մանհեթենի երկնաքերում տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել է չորս մարդ, այդ թվում՝ մեկ ոստիկան։ Եվս մեկ մարդ ծանր վիրավորվել է։
Հրաձիգի դրդապատճառները դեռ հայտնի չեն։ Նա ինքնասպան է եղել։ Իշխանությունների փոխանցմամբ՝ նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, հայտնում է BBC-ին։
Նյու Յորքի ոստիկանապետ Ջեսիկա Տիշի խոսքով՝ հրաձիգը Լաս Վեգասի 27-ամյա բնակիչ Շեյն Տամուրան է։ Նա շենք է մտել M4 ինքնաձիգով և անմիջապես կրակ բացել՝ սպանելով մի ոստիկանի ու երկու տղամարդու։
Այնուհետև վերելակով բարձրացել է Ruden Building Management ընկերության գրասենյակ և կրակ է բացել նաև այնտեղ։ Հետագայում այդ հարկում հայտնաբերվել է սպանված կնոջ մարմին։
Տամուրան հետո իջել է շենքի նախասրահ և այնտեղ ինքնասպան եղել։
Ոստիկանապետ Տիշի խոսքով՝ Տամուրան հատել է ամբողջ ԱՄՆ-ն երեք օրում եւ հարձակումից մի քանի ժամ առաջ է հասնել Նյու Յորք։
Լաս Վեգասի իշխանությունների փոխանցած տվյալներով՝ Շեյն Տամուրան ունեցել է փաստագրված հոգեկան առողջության խնդիրներ։
«Ներկայում հետաքննում ենք նրա դրդապատճառները և փորձում հասկանալ, թե ինչու է ընտրել հենց այս վայրը»,- հայտարարել է Նյու Յորքի ոստիկանապետը։




