
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Սևան ստարտափ սամմիթին, պատմել Երևանի թվային վերափոխման մասին։
«2021-ին քաղաքապետարանի միջանցքներում դեռ պտտվում էին փաստաթղթերով լցված սայլակներ, իսկ այսօր Երևանը դարձել է ժամանակակից, թվային և բնակիչների կարիքներին արագ արձագանքող քաղաք։
- Ստեղծել ենք «Ակտիվ Քաղաքացի» հարթակը՝ մասնակցային կառավարման նոր գործիք,
- Գործարկել ենք Էլեկտրոնային ծառայությունների միասնական հարթակը,
- Հիմնել ենք միավորված GIS համակարգը, որը թույլ է տալիս կառավարման բոլոր մակարդակներում օգտագործել իրական ժամանակում թարմացված տարածական տվյալներ։
Մեր այս աշխատանքը, որն իրականացրել ենք մոտ 6 ամսում, միջազգային գնահատանքի արժանացավ․ 2025-ին Երևանը, GEOVIBE-ի հետ միասին, ստացավ SAG մրցանակը՝ Esri համաշխարհային GIS համաժողովում։»,- սոցցանցում գրել է քաղաքապետը։




