Երիտասարդական ձեռնարկատիրություն, սոցիալական ազդեցություն և զարգացման հիանալի հնարավորություն։ Օգոստոսի 15-17-ը Գեղարքունիքի մարզում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրության եռօրյա գաղափարաթոն, որը կազմակերպվում է Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Ծրագիրը նախատեսված է 16-35 տարեկան երիտասարդների համար և նպատակ ունի խթանել սոցիալական բիզնես գաղափարների զարգացումը և դրանք վերածել իրական նախագծերի՝ տրամադրելով ֆինանսական և մենթորական աջակցություն։
«Քո ձայնը» հաղորդման հյուրերն են ՀՀ ԿԳՄՍ նախարարության Երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանը և Հայաստանի սոցիալական ձեռնարկությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Սաթիկ Բադեյանը:




