ԿարևորՄիջազգային

Իրանը դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության

Իրանը դեմ է տարածաշրջանային աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխության և կարծում է, որ այդ մոտեցումը շահավետ է տարածաշրջանի բոլոր երկրների համար, «Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հուլիսի 17-ին կայացած հեռախոսազրույցում ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը:

Ըստ «Մեհր»-ի՝ հեռախոսազրույցում Ալի Աքբար Ահմադիանը և Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային և երկկողմ հարցեր։

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական կողմի հետ բանակցությունների վերջին զարգացումները և ընդգծել, որ Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային տարանցիկ ուղիների վերաբերյալ չի փոխվել։

«Արմեն Գրիգորյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ահմադիանը իր երախտագիտությունն է հայտնել Իսրայելի վարչակազմի՝ Իրանի դեմ հարձակման ընթացքում Հայաստանի ցուցաբերած դիրքորոշման համար։ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը նաև վերահաստատել է՝ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհքաղաքական լանդշաֆտի ցանկացած փոփոխությանը», — հայտնում է գործակալությունը:

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտարարել էր, թե հայ-ադրբեջանական տարաձայնությունները հարթելու համար Ամերիկան առաջարկել է 100 տարով վարձակալել Իրանի հետ սահմանակից Սյունիքով անցնող ճանապարհը:

Կարդացեք նաև

Back to top button