
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մայրաքաղաքում շարունակվում է զավթված հողերը քաղաքին վերադարձնելու գործընթացը։
Կենտրոն վարչական շրջանում ապամոնտաժվել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ 12 հասցեին կից ինքնակամ շինությունը,
- Նոր Նորք վարչական շրջանում՝ Նորքի 9-րդ զանգվածի 43 շենքին կից ինքնակամ շինությունը,
- Աջափնյակ վարչական շրջանում՝ Նազարբեկյան 11/2 հասցեին կից ինքնակամ շինությունը,
- Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց պողոտա 127 հասցեին կից ինքնակամ շինությունը:
Ապամոնտաժման աշխատանքները շարունակական են:




