Հասարակություն

Պատգամավոր Արթուր Սարգսյանը կալանավորվել է

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։

Նախօրեին Ազգային ժողովը 62 կողմ ձայնով համաձայնություն էր տվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությանը։

Ավելի վաղ Ազգային ժողովը համաձայնություն էր տվել ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդագրին: 

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիսի 7-ին ներկայացրել էր Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդագիրը։ Ըստ դատախազի՝ քրեական գործը վերաբերում է Վազգեն Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքար» շարժմանը, որի շրջանակում Արթուր Սարգսյանը մի շարք այլ անձանց հետ նախապատրաստել է ահաբեկչություն և իշխանության յուրացում։

Կարդացեք նաև

Back to top button