ԿարևորՀասարակություն

Տավուշի մարզում մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը

Այսօր՝ հունիսի 25-ին, Տավուշի մարզում պաշտոնապես մեկնարկել է 2025 թվականի ամառային զորակոչը, հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից։

Իջևանի տարածաշրջանից պարտադիր զինվորական ծառայության է մեկնել նորակոչիկների առաջին խումբը։

Զորակոչի միջոցառմանը ներկա են եղել Տավուշի մարզպետի տեղակալ Արթուր Հովակիմյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի տարածքային թիվ 1 ստորաբաժանման ղեկավար՝ գնդապետ Մհեր Ավալյանը, Իջևանի համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև նորակոչիկների ծնողները, ընտանիքի անդամները, ընկերներն ու բարեկամները։

Կարդացեք նաև

Back to top button