Հայաստանի հատուկ ծառայություններն իրենց աշխատանքը կատարել են:
Լևոն Սարդարյանի հեղինակային «Առանց տողատակի» հաղորդմանն այդ մասին ասել է քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Լևոն Սարդարյանն ու քաղաքագետը զրուցում են ռազմական հեղաշրջման ձախողված փորձի, ընդդիմության և եկեղեցու վերնախավի քայլերի, ներքաղաքական իրավիճակը սրելու ռուսական փորձերի մասին։
Ղևոնդյանի խոսքով՝ խոսքով, երեկ պլան էր ներկայացվել, որ ինչ-որ բան ծրագրվում է, և այսօր հայտնի դարձավ բացահայտման մասին: Ղևոնդյանը կարծում է` այն, ինչի մասին խոսվում է ՔԿ տարածած ձայնագրություններում, կարելի է որակել որպես ահաբեկչություն: Քաղաքագետը նշում է, որ ընդդիմությունը, եկեղեցին, ինչպես նաև իշխանությունը «Պլան Բ» չունեն:




